Բորիս Նեմցովի սպանությունն ահաբեկություն էր, որի թիվ մեկ կասկածյալը ՌԴ իշխանությունն է: Այս մասին այսօր՝ մարտի 1-ին, NEWS.am-ին ասաց քաղաքագետ Դավիթ Շահնազարյանը:
«Նեմցովը Ռուսաստանի ամենավառ քաղաքական գործիչն էր: Սկսած ԽՍՀՄ փլուզումից նա կարեւոր դեր է կատարել ՌԴ քաղաքական, տնտեսական կյանքում: Նա ՌԴ փաստացի ընդդիմության ղեկավարն էր, եւ դուրս էր գալիս Պուտինի հակամարդկային ռեժիմի դեմ: Նրա սպանությունը որպես ահաբեկչություն եմ գնահատում: Ամբողջ մեղավորությունը Պուտինի ռեժիմի վրա է: Ահաբեկչության թիվ մեկ կասկածյալը ՌԴ իշխանությունն է»,- ասաց Դավիթ Շահնազարյանը:
Քաղաքագետի խոսքով՝ Պուտինը Ռուսաստանում ստեղծել է հակամարդկային մթնոլորտ, եւ այս սպանությունն ուղղված է Ռուսաստանի բնակչության այն 20 տոկոսի դեմ, ովքեր դեմ են այդ հակամարդկային մթնոլորտին:
Նշենք, որ Բորիս նեմցովը սպանվել էր փետրվարի 27-ի երեկոյան, Մոսկվայի կենտրոնում։ Սպանության փաստով քրգործ է հարուցվել։





























