Ֆինլանդիայի Լաուկաա քաղաքի պիցերիաներից մեկում մարտի 1-ի երկրորդ կեսին հայտնաբերել են երեք զոհվածների դիակներ, գրում է Keskisuomalainen-ը։
«Ինտերֆաքսի» փոխանցմամբ, սպանվածներից մեկին գտել են խորտկարանի բակում։ Գտել են նաեւ մի տղամարդու եւ մի կնոջ դի։
Նրանք հրաձգության հետեւանքով չեն սպանվել, ամենայն հավանականությամբ, նրանց սպանել են դանակով։ Նշվում է, որ օտարերկրացիները երկար ժամանակ ապրում էին Ֆինլանդիայում։ Ոստիկանությունը ձերբակալել է մի կասկածյալի։





























