Իտալիայի նախկին վարչապետ, «Առաջ Իտալիա» կուսակցության առաջնորդ, 78-ամյա Սիլվիո Բեռլուսկոնին կոտրել է աջ սրունքը։
Բեռլուսկոնիի բշկի խոսքով, նախկին վարչապետը սրունքի կոտրվածք է ստացել, երբ դուրս էր գալիս մեքենայից։
Նա կարող է քայլել ձեռնափայտով, սակայն առաջիկա 20 օրերին պետք է ուշադիր լինի։ Բացի այդ, նա ստիպված է չեղարկել նախանշված մի քանի հանդիպումներ եւ միջոցառումներ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։





























