Բուդապեշտում մեկնարկած ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնության առաջին օրը գորգ դուրս եկան հունահռոմեական ոճի ըմբիշները: Հայտնի դարձան արդյունքները 50, 60, 74 եւ 96 կգ քաշային կարգերում: Հայաստանի չորս ներկայացուցիչներից մեդալ նվաճեց միայն 60 կգ քաշային Ալեքսան Միքայելյանը, որը կիզաեզրափակիչում 0:4 հաշվով պարտվեց ադրբեջանցի Կամսան Մամադովին: Բրոնզե մեդալի համար պայարքում Միքայելյանը 5:0 հաշվով առավելության հասավ դանիացի Ֆրեդրիկ Բիերեհուսի նկատմամբ:
Հասանելի է
русский



























