Այսօր` հուլիսի 21-ին, ժամը 20-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական ստադիոնում տեղի կունենա ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի ընտրական երկրորդ փուլի «Փյունիկ» - «Պարտիզան» պատասխան հանդիպումը: Բելգրադում կայացած առաջին խաղում Հայաստանի չեմպիոնը պարտվել է 1:3 հաշվով: «Պարտիզանի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Ստանոեւիչը Երեւանում հայտարարել է, որ իրենց նպատակը խմբային փուլ դուրս գալն է, իսկ պատասխան խաղում դարձյալ ընտրելու են հարձակողական մարտավարություն:
Վաղը, ժամը 18-ին «Միկան» Երեւանում կհյուրընկալի Մակեդոնիայի «Ռաբոտնչիկիին»: Եվրոպայի լիգայի ընտրական երկրորդ փուլի առաջին խաղում «Միկան» Սկոպյեում պարտվեց 0:1 հաշվով, թեեւ 38-րդ րոպեից ուներ թվային առավելություն:




























