Հայաստանը մասնակիորեն զրկվել է ինտերնետ հասանելիությությունից: Շատ պետական ու մասնավոր ընկերություններ, կազմակերպություններ եւ անհատ օգտագործողներ փորձելով բացել իրեցն ցանկացած կայքէջը, տեսնում են տհաճ հաղորդագրություն այն մասին, որ փնտրվող էջը չի գտնված:

Նման դեպքերը վերջին շրջանում հաճախակի են դարձել: Թե ինչ է պատահել կոնկրետ այս դեպքում  եւ երբ հնարավոր կլինի վերացնել անսարքությունը, պաշտոնապես չի հաղորդվում, սակայն որոշ տվյալներով, վնասվել է բազմաճյուղ մալուխը, որի օգնությամբ Հայաստանը միանում է համաշխարհային ցանցին:

Հիշեցնենք, որ NEWS.am-ն ավելի վաղ հաղորդել էր ինտերտետ կապի դադարեցման եւս երկու դեպքի մասին: Սա հուլիս ամսվա ընթացքում արդեն 3-րդ դեպքն , երբ <շնորհիվ> հարեւան Վրաստանի, Հայաստանը հայտնվում է համաշխարհային ցանցից դուրս: Նախորդ 2 անգամների համար ներողություն ոչ ոք չի խնդրել: