Հյուսիսային Իսպանիայի կենսաբազմազանությունը հարստացել է ստորգետնյա փոքրիկ խխունջների երկու նոր տեսակով: Zospeum vasconicum-ը եւ Zospeum zaldivarae-ն կույր եւ թափանցիկ խխունջների խմբին են պատկանում, որոնք բնակվում են Հյուսիսային Իսպանիայից մինչեւ նախկին Հարավսլավիան ընկած տարածքի քարանձավների խոնավ եւ կեղտոտ պատերին:
Թափանցիկ խխունջները 2012 թվականին հայտնաբերել է գիտնականների միջազգային արշավախումբը: Ըստ Gazeta-ի, քարանձավային խխունջների չափը կարող է հասնել ընդամենը 1 մմ-ի: Դրանք, ամենայն հավանականությամբ, ամենափոքրիկ ցամաքային խխունջներն են:
Դրանք էվոլյուցիայի են ենթարկվել 65 մլն տարի առաջ եւ պատկանում են Zospeum խմբին: Այդ խմբում եւս 20 տեսակ կա: Խխունջների այս հազվագյուտ տեսակը կարելի է գտնել միայն խոշորացույցի միջոցով եւ «ստորգետնյա էկոլոգիայի» մասին գիտելիքներ ունենալու դեպքում:





























