Բազմաթիվ ամոթխած տղամարդիկ գեղեցիկ սեռի ներկայացուցիչների հետ ծանոթանալու համար ալկոհոլ են օգտագործում. ոչ մեծ քանակությամբ ալկոհոլը վերացնում է ներքին լարվածությունն ու շփումն անբռնազբոսիկ է դարձնում:
Ուսումնասիրելով կանանց եւ տղամարդկանց վրա ալկոհոլային տարբեր խմիչքների ազդեցությունը՝ իտալացի գիտնականները հանգել են եզրակացության, որ ժամադրությունների եւ շարունակության ակնկալիքով ռոմանտիկ երեկոների համար լավագույն տարբերակը չոր կամ կիսաչոր կարմիր գինին է:
Ըստ Kedem-ի, ալկոհոլային խմիչքներից սա ամենից արդյունավետ աֆրոդիզիակն է, որը գլխապտույտի եւ ճնշված տրամադրության տեսքով հետեւանքներ չի ունենում: Սակայն շատ կարեւոր է չափը պահպանելը: Ընթրիքի ժամանակ 2 գավաթից ավելի գինի խմել խորհուրդ չի տրվում, քանի որ հակառակ արդյունք կարող է լինել. տեստոստերոնի մակարդակի նվազում, գլխացավ եւ ուժերի անկում:




























