Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գլխավորությամբ Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտըմարտի 16-20ը կներկայանա Գերմանիայի Հաննովեր քաղաքում կայանալիք CeBIT 2015 միջազգային ցուցահանդեսում միասնական տաղավարով՝ Surprising Engineering խորագրի ներքո: Մասնակցության հիմնական նպատակը աշխարհում հայկական ՏՏ ապրանքանիշի առաջխաղացումն է՝ որպես բարձրորակ շուկա։

Ցուցահանդեսին մասնակցում են  Volo, Altacode, E-Works,  IU Networks,  Technology and  Science Dynamics, Web, Locator եւ VTG Software ընկերությունները:Volo, E-Works, IU Networks եւ Locator ընկերությունները կներկայանան հետեւյալ տեխնոլոգիական լուծումներով.

«ՎՕԼՕ» ընկերության կողմից մատուցվող ծառայություններն են՝ ծրագրերի մշակում ամբողջական ցիկլով, պատվիրատուի պահանջների վերլուծություն, ծրագրի սխեմատիկ կառուցվածքի կազմում, պատվիրատուի պահանջներին համապատասխան ծրագրի մշակում, տեստավորում, սպասարկում, ներդրում, պատվիրատուի անձնակազմի ուսուցում, հետագա տեխնիկական սպասարկում եւ տեխնոլոգիական խորհրդատվություն:

«Ի-Վորկս»  ընկերության կողմից ներկայացվող ծառայություններն են՝ վեբ  եւ բջջային հավելվածների նախագծում, կառավարվող աութսորսինգ: Ի-Վորկսը ներկայացնում է կառավորվողբջջային հավելվածներ հետեւյալ առանձնահատկություններով՝  մենյուի անսահմանափակ հնարավորություններ, օպտիմիզացված բոլոր iPhone եւ iPad սարքերի համար, ինտուիտիվ նավիգիացիա եւ բովանդակության կառավարման անվտանգ համակարգ: Բջջային թրեյնինգների պլատֆորմ` պարզ, բազմակի ընտրության եւ բաց հարցերի հնարավորություն` ավտոմատ ուղղումով, անհատական քննությունների պլանավորում, բարդ ու բովանդակալից հաշվետվությունների համակարգ, օֆլայն քննություն հանձնելու հնարավորություն, տարբերակներ iOS եւ Android օպերացիոն համակարգերի համար:

«Այ Յու Նեթվորքսը» կներկայացնի իր նորարարական եւ խոստումնալից նախագծերից մեկը՝ T5 IPTV+ OTT լուծումը: Միավորելով թվային բովանդակության տրամադրումը եւ վաճառքի ճկուն միջավայրը՝ Այ Յու Նեթվորքսը ներկայացնում է T5՝ նորարարական IPTV + OTT լուծումը, որը պրովայդերներին թույլ է տալիս առաջարկելու առաջադեմ, ծախսաարդյունավետ, հեշտ կառավարվող եւ ընդլայնվելու մեծ հնարավորություններով IPTV ծառայություն: Սպառողների պահանջներին համապատասխանելու նպատակով՝ T5 առաջարկում է IPTV+OTT լուծում հետեւյալ հիմնական առանձնահատկություններով՝ բազմէկրան աջակցություն, բազմալեզու աջակցություն, տեսավարձույթի, հաղորդումը վերսկսելու (time-shift) եւ բաց թողնված  հաղորդումը դիտելու (catch-up) հնարավորություն, հաղորդումների էլեկտրոնային ցանկ (EPG), կանխավճարային եւ հետվճարային բիլինգի ինտեգրում ինչպես նաեւ օգտվողների կառավարման ճկուն համակարգ:

«Լոկատոր» ընկերությունը ներկայացնելու է իր երեք հիմնական ուղղությունները՝ Եռաչափ (3D) մոդելավորում եւ ինտերակտիվ շարժական հավելվածների ստեղծում, Շարժական օբյեկտների արբանյակային (GPS) վերահսկողություն, պրոցեսների հեռակառավարման եւ տվյալների հաղորդման լուծումներ (SCADA): Նաեւ, ընկերությունը կներկայացնի «Հայկական Գանձեր» (Armenian Treasures) նախագիծը, որն իրենից ներկայացնում է ինտերակտիվ 3D ճանապարհորդությունների շարք դեպի Հայաստանի եւ Արցախի պատմամշակութային հուշարձաններ:

Հայկական պատվիրակության մասնակցությանն աջակցում է Նիդռլանդների ԱԳՆ Զարգացող երկրներից ներմուծման խթանման կենտրոնը (CBI)։

Նշենք, որ CeBIT ցուցահանդեսում ներկայացվում են թվային տեխնոլոգիաների ոլորտի վերջին լուծումները ՏՏ ոլորտի առաջատար մասնագետների եւ միջազգային ընկերությունների կողմից: Ցուցահանդեսը միջազգային արդյունավետ հարթակ է բարձր տեխնոլոգիաների ոլորտը ներկայացնելու, ինչպես նաեւ գործնական կապեր հաստատելու համար: 2014թ.ցուցահանդեսին մասնակցել են 3400 մասնակից ընկերություններ 70 երկրներից եւ ավելի քան  210 000պրոֆեսիոնալ այցելու: