Բելգիացի գիտնականներն ապացուցել են, որ սմարթֆոնները մարդկանց հիմար են դարձնում տրամաբանական խնդիրներ լուծելու տեսանկյունից:

Վաթերլոոյի համալսարանի գիտնականները հետազոտություն են անցկացրել, որի ժամանակ 660 մասնակիցներին առաջարկել են հարցերի պատասխանել, որոնք վերաբերում են կոգնիտիվ ունակություններին, ինչպես նաեւ տաբեր բջջային սարքերի նկատմամբ նրանց վերաբերմունքին:

Գիտնականները պարզել են, որ առավել հաճախ սմարթֆոններ օգտագործող մարդկանց մոտ 3-5 տոկոսով նվազում են կոգնիտիվ գիտելիքներն ու ունակությունները: Ընդ որում, այդ նվազումը վերաբերում է հիմնականում տրամաբանական խնդիրների լուծմանը, ոչ թե մասնագիտական ունակություններին, հաղորդում է Runews24-ը:

Բացի այդ, սմարթֆոններ չօգտագործող մարդկանց մոտ ավելի լավ է զարգացած եղել հիշողությունն ու տրամաբանական մտածողությունը: Փոխարենը սմարթֆոնի սիրահարները ավելի արագ են տեղեկատվություն գտնում համացանցում:

Գիտնականները նշում են, որ տեխնոլոգիաների սիրահարները հաճախ համացանցում տեղեկատվություն են փնտրում, որն իրականում գիտեն, բայց չեն ուզում հիշողությունը լարել: