Մարդու ուղեղը զարգանում եւ փոփոխությունների է ենթարկվում ամբողջ կյանքի ընթացքում, իսկ որոշ հատվածներ ակտիվության գագաթնակետին են հասնում 50 տարեկանին մոտ:

Ամերիկյան գիտնականները հայտարարում են, որ գլխուղեղի բոլոր հատվածները չեն կարող միաժամանակ մտածելու ունակության միանման բարձր մակարդակ ցուցաբերել: Ուղեղն անընդհատ փոփոխվող համակարգ է, եւ որոշակի ժամանակահատվածում մարդը կարող է առաջընթաց ապրել, իսկ որոշ առումներով նրա ցուցանիշները կարող են ավելի վատանալ:

Եթե նախկինում համարվում էր, որ ուղեղի ակտիվությունը 20-ամյա տարիքում է գագաթնակետին հասնում, ապա հիմա մասնագետները հանգել են եզրակացության, որ այլ մարդկանց զգայական վիճակի գնահատման ունակությունն ամբողջությամբ զարգանում եւ գագաթնակետին է հասնում միայն 50 տարեկանից հետո:

Ըստ Informing-ի, այս հետազոտությունը նաեւ ցույց է տվել, որ տարիների ընթացքում որոշակի ոլորտներում ուղեղի գործունեությունը թեեւ բարելավվում է, սակայն որոշ հատվածներում այն, ամեն դեպքում, վատթարանում է: