Լսողական հալյուցինացիաները բնորոշ են բազմաթիվ հոգեկան հիվանդություններին: Սակայն ձայներ են լսում նույնիսկ հոգեկան խանգարում չունեցող մարդիկ: Հասուն մարդկանց 5-15%-ը կյանքի ընթացքում լսողական հալյուցինացիների ժամանակաշրջան են ապրում:
Ըստ Meddaily-ի, Դարեմի համալսարանի գիտնականների անցկացրած հարցմանը մասնակցել է տարօրինակ ձայներ լսող 153 մարդ: Հարցվածների մեծ մասը հոգեկան խնդիրներ է ունեցել, սակայն 26-ը հոգեկան որեւէ հիվանդություն չի ունեցել:
Ձայները, որոնք ուղեկցվել են մարմնական զգացողություններով, հարցվածները կոպիտ եւ դաժան են բնորոշել: Որոշ դեպքերում այդ ձայները կապված են եղել վնասվածքների հետ:
Գիտնականները նշում են, որ, ըստ ամենայնի, լսողական հալյուցիանացիաներ ունեցողների հանդեպ անհատական մոտեցում է անհրաժեշտ:





























