Քորնելի համալսարանի գիտնականների անցկացրած նոր հետազոտությունը ցույց է տվել, որ տխուր ֆիլմեր դիտող մարդիկ, որպես կանոն, հակված են ավելորդ քաշ հավաքել, քանի որ այդ դեպքում նրանք 28-55%-ով ավելի շատ սնունդ են օգտագործում, քան լավատեսական ֆիլմ դիտելիս:
Հետազոտության ընթացքում պարզվել է, որ կինոյի սիրահարները «Love Story» մելոդրաման դիտելիս 28%-ով ավելի շատ պոպկորն են կերել (125 գրամ՝ 98 գրամի փոխարեն), քան «Home Alabama» կոմեդիան դիտելիս:
Ըստ Kedem-ի, հետազոտության հեղինակներից Բրայան Ուոնսինքը նշել է, որ տխուր ֆիլմերը հաճախ հանգեցնում են նաեւ անառողջ սնունդ ուտելուն, այդ պատճառով նման ֆիլմ դիտելիս ավելի լավ է ձեռքի տակ ավելի շատ միրգ ու բանջարեղեն ունենալ:




























