Հայտնի հոլիվուդյան դերասան Թոմ Հենքսը Նյու Յորքում կորցրել է իր կրեդիտ քարտը, սակայն քաղաքի բնակիչը գտել է այն փողոցում եւ վերադարձրել սեփականատիրոջը: Այս մասին դերասանը գրել է Twitter-ի իր միկրոբլոգում:

«Թոնի անունով տղան Նյու Յորքի փողոցներից մեկում գտել է իմ կրեդիտ քարտը եւ վերադարձրել այն: Դու այս քաղաքն ավելի մեծանուն ես դարձնում, շնորհակալություն»,-գրել է Հենքսը, հաղորդում է Lenta.ru-ն:

Դերասանը մանրամասնել է, թե ինչ հանգամանքներում է կորցրել քարտը ապա այն հետ ստացել:

Հենքսը հանդիսատեսին հայտնի է այնպիսի ֆիլմերից, ինչպիսիք են «Ֆիլադեֆիա»-ն եւ «Ֆորեսթ Գամփը», որոնց համար նա «Օսկարի» է արժանացել «լավագույն տղամարդու դեր» անվանակարգում: Նա նկարահանվել է նաեւ «Փրկել շարքային Ռայանին», «Դա Վինչիի ծածկագիրը», «Ապոլոն 13» եւ այլ ֆիլմերում: