Մարդիկ սկսել են հոգնել քարե ջունգլիներից եւ ձգտում են ապրել ավելի խաղաղ քաղաքներում, որտեղ անհրաժեշտ ենթակառուցվածքներ կան, սակայն դրանց բնակչության թիվը չի գերազանցում 1 մլն-ը:
Այս միտումն առաջինը նկատվել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների շրջանում, որոնք այդպիսի քաղաքներում ներկայացուցչություններ են բացում:
Անշարժ գույքի Savills միջազգային գործակալության մասնագետներն ուսումնասիրություն են կատարել եւ պարզել, որ 1 մլն-ից պակաս բնակչություն ունեցող քաղաքներն ավելի հարմարավետ են ՏՏ ոլորտի ընկերությունների աշխատակիցների համար:
Ըստ Inostrannik-ի, բացի այդ ոլորտի ներկայացուցիչներից, փոքրիկ քաղաքներ են փոխադրվում նաեւ ստեղծագործական մասնագիտություններ ունեցողները, որոնք կարող են համացանցի միջոցով հեռակա աշխատել:




























