2017 թվականին Դուբայում ապագայի թանգարան կբացվի, որտեղ կցուցադրվեն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում նորույթները, ինչպես նաեւ նախատեսվում է ստեղծել հատուկ ինովացիոն լաբորատորիաներ, հետազոտողները կկարողանան իրագործել իրենց սեփական նախագծերը։
Անսովոր թանգարանը մասշտաբային նախագծի մի մասն է, որն իրականացվում է Դուբայում World Expo 2020 համաշխարհային ցուցահանդեսի շրջանակներում։
Դուբայի կառավարիչ էմիր Մուհամեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումը այդ թանգարանի ստեղծման մասին հայտնել է Twitter սոցիալական ցանցի իր էջում։ Նա գրել է. «Մեզ անհրաժեշտ է ինովացիոն հարթակ՝ թեստավորելու համար երկրի զարգացման գաղափարները», հաղորդում է Inostrannik-ը։
Թանգարանի ապագա շենքը տեղակայված կլինի Դուբայի գործարար թաղամասում, աշխարհում հայտնի ամենաբարձր երկնաքերից՝ «Բուրջ Խալիֆ»-ից մի քանի մետր հեռավորության վրա։




























