Լատվիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այցելել է Ռիգայի սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, հանդիպել Ռիգայի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ:

ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպմանը ներկա են եղել Բալթյան երկրներում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արա Այվազյանը եւ Բալթյան երկրներում Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Խոսրով քահանա Ստեփանյանը:

Կարեւորվել է Հայաստան-Սփյուռք-Արցախ եռամիասնության դերը. ԱԺ փոխնախագահն իր երախտագիտությունն է հայտնել տեղի հայկական համայնքի ներկայացուցիչներին` Ռիգայում Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացմանն աջակցելու համար:

«Մեր միասնությունը պետք է լինի մեր ժողովրդի հաջողությունների գրավականը»,-նշել է ԱԺ փոխնախագահը: