Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամայել է Հյուսիսային նավատորմը, Արեւմտյան ռազմական օկրուգի տարբեր միավորումները եւ օդային դեսանտային զորքերը բերել լիակատար մարտական պատրաստվածության, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։
Նախարարը պարզաբանել է, որ հանկարծահաս ստուգումներին կմասնակցեն 38 հազար զինծառայող, 3.36 հազար միավոր ռազմական տեխնիկա, 41 նավ, 15 սուզանավ, 110 ինքնաթիռ եւ ուղղաթիռ։





























