Ճապոնական ավանդական լանչը՝ բենտոն, բազմաթիվ անգամներ արվեստի գործ է դարձել: Սակայն վերջերս Ծագող արեւի երկրում նոր միտում է ի հայտ եկել. բենտոյի միջոցով վրեժ լուծել վիրավորողից: Որպես կանոն, «վրեժխնդրության բենտոն» կանայք պատրաստում են իրենց ամուսիններին համար:

Ճապոնացի տանտիրուհիները մի քանի միջոց են մշակել՝ ամուսիններին հասկացնելու համար, որ նրանք ճիշտ չեն: Օրինակ՝ բրինձը «զարդարում են» ջրիմուռներից պատրաստված վիրավորական բառով, կամ խոստանում են քարրիով բրինձ պատրաստել, փոխարենը չոր բրնձի վրա դարձյալ ջրիմուռներից պատրաստված «քարրի» բառն են դնում:

Ըստ Kedem-ի, վիրավորված որոշ կանայք նույնիսկ ամուսինների բենտոյի մեջ վառված ձուկ են դնում: Իսկ ամենից արդյունավետ միջոցը համարվում է չերրի լոլիկը կամ մարինացված սալորը սուր պղպեղով փոխարինելը: