Հնագետները Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդի վանքերից մեկում հայտնաբերել են գրող Միգել դե Սերվանտեսի եւ նրա կնոջ մինչ օրս անհայտ համարվող գերեզմանը։
Խոսքը սուրբ Երրորդության վանքի մասին է։ Սերվանտեսը կտակել էր իրեն թաղել հենց այն վայրում, որը անհետացել էր 17-րդ դարի վերջում վերակառուցման հետեւանքով։ են Այնտեղ հնագետները հայտնաբերել են 10 հոգու գերեզման, որոնցից մեկի վրա նշված է Սերվանտեսի անվան սկզբնատառերը։
Դեռեւս հաստատված չէ, թե հայտնաբերված մնացորդները իրականում պատկանում են հենց Միգել դե Սերվանտեսին, թե ոչ։ Սակայն դրա օգտին է խոսում այն հանգամանքը, որ գերեզմանում հայտնաբերված կմախքի ձախ ձեռքը բացակայում է (Սերվանտեսը զինծառայության ժամանակ վիրավորվել էր)։ Եթե գիտնականները հաստատեն, որ մնացորդները պատկանում են հենց Սերվանտեսին, ապա նրա մնացորդները կվերահուղարկավորվեն հենց այդ վանքում, գրում է, հաղորդում է Vesti-ն։
Սավեդրա Միգել դե Սերվանտեսը (1547-1616) իսպանացի գրող է։ Նրա ամենահայտնի ստեղծագործությունը Դոն Քիշոտ Լամանչեցու մասին պատմող վեպն է։




























