Երեւանում շուտով տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցի հանդիսավոր բացումը: Այս մասին զեկուցվել է Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է նախապատրաստական աշխատանքներ տանել եւ առաջարկություններ ներկայացնել առաջիկայում Անրի Վեռնոյի անունով անվանակոչված փողոցի հանդիսավոր բացումը պատշաճ կազմակերպելու համար:

Խորհրդակցության ընթացքում մանրամասն ներկայացվել է Երեւանի քաղաքապետարանի եւ վարչական շրջանների կողմից Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների ծրագիրն ու ժամանակացույցը: Զեկուցվել է նաեւ, որ ծրագիրը համապատասխան հանձնաժողովի նիստում ներկայացնելուց հետո կներկայացվի նաեւ հանրությանը: