Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում ամեն տարի տեղի է ունենում «Վաֆեն ՍՍ» վետերանների ու նրանց կողմնակիցների երթը, հաղորդում է Delfi-ն:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ակցիային մասնակցել են երկրի խորհրդարանի իշխող կոլիցիայի կազմում ընդգրկված «Հայրենիքին ու ազատությանը/Շարժում հանուն Լատվիայի ազգային անկախության» կուսակցությունը ներկայացնող մի քանի պատգամավորներ, ինչպես նաեւ կողմնակիցներ հարեւան Լիտվայից եւ Էստոնիայից:

Հիշատակի միջոցառումները նվիրված են լատվիացի լեգիոներների հիշատակի ոչ պաշտոնական օրվան, որոնք Երկրորդ աշխարհամարտի ժամանակ կռվել են հիտլերյան Գերմանիայի կողմից:

Երթից հետո հուշարձանի մոտ տեղի է ունեցել հակաֆաշիստների բողոքի ակցիան, որի մասնակիցները պսակ են տեղադրել հետեւյալ գրությամբ. «Նացիզմի զոհերի հիշատակին»:

Ռուսաստանի ԱԳՆ-ում համարում են, որ լատվիացի լեգիոներների երթը հակասում է Նյուրնբերգի դատարանի որոշումներին: ՌԴ ԱԳՆ-ն դատապարտել է նման երթի անցկացումը Ռիգայում: