AeroMobil սլովակյան ընկերությունը խոստացել է 2017թ. ավարտին հասցնել թռչող ավտոմեքենայի մշակումը եւ սկսել նրա արտադրությունը, տեղեկացնում է The Verge-ը։
Ընկերության ղեկավար Յուրի Վակուլիկը հայտարարել է, որ հույսի ունի, թե հարուստ գնորդները կկարողանան ձեռք բերել AeroMobil-ի առաջին մոդելը։
Մեքենայի արտադրությամբ զբաղվող ընկերությունից նշել են, որ թռչող եւ ավտոմատ ղեկավարվող մեքենաների արտադրությունը կդառնա տրանսպորտային հեղափոխության առանցքային իրադարձությունը։





























