Գիտնականները պարզել են, թե ինչպես է փոխվել ամերիկացիների կարծիքը այլ ռասայական, կրոնական կամ սեռական պատկանելիություն ունեցող մարդկանց մասին։ Ուսումնասիրությունների արդյունքները ցույց են տվել, որ ամերիկյան հասարակության մեջ հանդուրժողականությունը մեծանում է։
Հետազոտողները վերլուծել են General Social Survey-ի կողմից 1972-2012թթ. իրականացրած հարցման արդյունքները։ Հարցմանը մասնակցած չափահաս ամերիկացիները պատասխանել են, թե ինչպես են վերաբերվում նույնասեռ ամուսնություններին, աթեիզմին, այլ կրոններին, սեւամորթներին կամ արմատական քաղաքական հայացքներ ունեցող մարդկանց, գրում է Gazeta-ն։
Հարցման արդյունքները ցույց են տվել, որ վերջին 40 տարիների ընթացքում հանդուրժողականությունն ամերիկացիների շրջանում աճել է։ Իսկ այն հանգամանքը, որ լրատվամիջոցներն ավելի ու ավելի հաճախ են անդրադառնում ռասիստական հողի վրա տեղի ունեցած միջադեպերին, ըստ գիտնականների, խոսում է այն մասին, որ նման երեւույթները գրավում են հանրության ուշադրությունը հենց հանդուրժողականության մակարդակի աճի պատճառով, քանի որ 10 տարի առաջ նման երեւույթներին ընդհանրապես չէին անդրադառնում դրանց առօրյա եւ սովորական լինելու պատճառով։





























