ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 09-13.03.2015թթ. ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի, տեսչության վարույթին հանձնված գործերի եւ հաշվետվությունների ընդունման գործընթացում  հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 2.22մլն.դր.  ընդհանուր գումարի վարչական տուգանքի 18 որոշում եւ հաշվարկվել է 2.35մլն. դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մասնավորապես` Տավուշի տարածքային բաժնի  շրջայցերի ընթացքում հայտնաբերված ապօրինի ծառահատման մեկ դեպքի համար հաշվարկվել է 12.0 հազ. դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ   Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված նման երկու գործով երկու ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի  երկու որոշում եւ հաշվարկվել է 183.96 հազ.դր. ընդհանուր  գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Տավուշի տարածքային  բաժնի կողմից երկու տնտեսվարողների մոտ իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերված ջրերի պահպանության նորմերի երկու խախտման համար  կայացվել է 400.0հազ.դր. ընդհանուր գումարի  վարչական տուգանքի երկու որոշում եւ հաշվարկվել է 1.3մլն դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Բնապահպանական պետական տեսչության ջրերի վերահսկողության բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված խախտման համար կայացվել է 200.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում, իսկ Արագածոտնի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված խախտման համար կայացվել է 200.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 217.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Շիրակի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված ջրերի պահպանության նորմերի խախտման համար կայացվել է 200.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 594.0հազ. դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ Լոռու  եւ Կոտայքի տարածքային բաժինների կողմից մեկական տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված խախտման համար կայացվել է 200.0հազարական դրամի վարչական տուգանքի որոշումներ:

Տավուշի տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված հողի աղտոտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30.0 հազ. դրամի վարչական տուգանքի որոշում:

Արարատի տարածքային  բաժնի շրջայցերի ընթացքում հայտնաբերած թափոնների ոչ ճիշտ տեղադրման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ. դրամի վարչական տուգանքի  որոշում:

Բնապահպանական եւ բնօգտագործման վճարի հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար  Շիրակի տարածքային բաժնի կողմից մեկ տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 80.0հազ. դրամի  վարչական տուգանքի  որոշում, իսկ Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 150.0հազ. դրամի  վարչական տուգանքի  որոշում:

Բնապահպանական եւ բնօգտագործման վճարի հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Արարատի տարածքային բաժնի կողմից երկու տնտեսվարողների նկատմամբ կայացվել է 160.0հազ.դր. ընդհանուր գումարի  վարչական տուգանքի որոշումներ:

Կոտայքի տարածքային բաժնի իրականացրած շրջայցերի ընթացքում առգրավված 17 հատ «սիգ»  տեսակի ձուկը սահմանված կարգով հանձնվել է Աբովյան քաղաքի «Նարեկ» ծերանոցին, իսկ   Երեւանի տարածքային բաժնի իրականացրած շրջայցերի ընթացքում առգրավված եւս 17 հատ «սիգ» տեսակի ձուկը սահմանված կարգով հանձնվել է Երեւանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրին:

Երեւանի տարածքային բաժնի շրջայցերի արդյունքում Հրազդանի կիրճում նաեւ առգրավվել է ձուկ որսալու համար նախատեսված էլեկտրական փոխակերպիչ սարք:

Լոռու տարածքային բաժնի շրջայցերի ընթացքում հայտնաբերած նապաստակի ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ. դրամի վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 8.0հազ. դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Տավուշի տարածքային բաժնի  իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերած փայտանյութի ապօրինի տեղափոխման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հզ. դրամի վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 21.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ Երեւանում ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 15.0հազ. դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից նշված ժամանակահատվածում ՀՀ պետ. բյուջե է մուտքագրվել  2.31մլն. դրամ: