Անգլիայի Ուելս քաղաքի մայր տաճարում բնակվող 17-ամյա կատվին կասկածում են շների վրա հարձակվելու մեջ, գրում է The Guardian-ը։ Սփրինգեր սպանիել ցեղատեսակի շան տիրուհին պատմել է, որ շիկակարմիր կատուն հարձակվել է իր շան վրա եկեղեցու մոտակայքում եւ ստիպել կնոջը շան հետ դիմել փախուստի, գրում է Lenta-ն։
Կինը պատմել է, որ իր դեպքը եզակի չէ. կատվի մասնակցությամբ նման միջադեպեր էլի են եղել։ Լուի անունով կատուն մոտ 10 տարի առաջ բնակություն էր հաստատել մայր տաճարում մկների դեմ պայքարելու համար։ Մի քանի տարվա ընթացքում Լուին այնքան հանրահայտ էր դարձել, որ տաճարին կից հուշանվերների կրպակում սկսել էին վաճառել նրա պատկերով ժամացույցներ եւ սառնարանի մագնիսներ։
Ուելսի մայր տաճարի ներկայացուցիչը հայտարարել է, որ Լուին կարող է տարօրինակ տեսք ունենալ, սակայն նախկինում նա երբեք ագրեսիվ չի եղել։





























