Եվրասիական տնտեսական հանձնաժողովի եւ Վիետնամի միջեւ ազատ առեւտրի գոտի ստեղծելու վերաբերյալ պայմանագիրը կարող է ստորագրվել 2015թ. մայիսին։ Այս մասին լրագրողներին հայտարարել  ԵՏՀ առեւտրի նախարար Անդրեյ Սլեպնեւը։

«Այս պահին մենք բանակցությունների եզրափակիչ փուլում ենք։ Դրանց բովանդակային մասը գրեթե ավարտվել է։ Մոտ ենք նաեւ տեքստի տեխնիկական ուղղումները ավարտելուն»,- ասել է նախարարը։

Բացի այդ Սլեպնեւը նշել է, որ ԵՏՀ-ն ազատ առեւտրի գոտի ստեղծելու վերաբերյալ մի շարք առաջարկներ է ստանում տարբեր երկրներից։ Չտալով կոնկրետ անուններ՝ նախարարը նշել է, որ այդ առաջարկները գալիս են Լատինական Ամերիկայից, Արեւմտյան Ասիայից եւ Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանից, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Սլետնեւի խոսքով՝ գալիք շաբաթ քննարկվելու են Չինաստանի հետ համագործակցության ձեւաչափերը, սակայն առաջիկա տարիների ընթացքում Չինաստանի  հետ դժվար թե ազատ առեւտրի գոտի ստեղծվի։