Նախորդ շաբաթվա ընթացքում Երեւանում հայտնաբերվել եւ արձանագրվել է ապօրինի շինարարության 9 դեպք:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ գործող «թեժ գծերի» հեռախոսահամարներով ստացվել է 2 ահազանգ, որոնցից մեկն անհիմն է եղել: Քանդման աշխատանքներ են իրականացվել 9 հասցեներում: Նույն ժամանակահատվածում շինարարական հրապարակների համար սահմանված պայմանները չպահպանելու դեպքերի վերաբերյալ կազմվել է 4 արձանագրություն:





























