Flymojo մալայզիական ավիաընկերությունը պլանավորում է 1.47 մլրդ դոլարի չափով 20 Bombardier ինքնաթիռ գնել։ Այս մասին գրում է Agence France-Presse-ը։ Գործարքի նպատակը Հարավարեւելյան Ասիայի տուրիստական ծառայությունների աճող շուկան նվաճելն է։ Գործարքը նախատեսում է CS100 Bombardier երկշարժիչ ինքնաթիռներ մատակարարել, գրում է Gazeta-ն։

Նշենք, որ Մալայզիայի Լանգկավի կղզում ընթանում է LIMA-2015 ծովային ավիատիեզերական միջազգային ցուցահանդեսը։