Ջազ Ջենինգս անունով դեռահաս տրանսգենդերը դարձել է Johnson&Johnson ընկերության Clean&Clear կոսմետիկ ապրանքանիշի դեմքը։ Այս մասին գրում է Sydney Morning Herald-ը։ ԱՄՆ Ֆլորիդայի նահանգի 14-ամյա բնակիչը նկարահանվել է See the Real Me (Տեսեք իսկական ինձ) անունը կրող տեսահոլովակում։

Պարբերականը նշում է, որ Ջենինգսը 2 տարեկանից իրեն աղջիկ է համարում, չնայած որ տղա է ծնվել։ 4 տարեկանում բժիշկները նրա մոտ գենդերային դիստրոֆիա էին ախտորոշել, գրում է Lenta-ն։