Իսպանիայի իշխող Ժողովրդական կուսակցությունն օրինագիծ է առաջ քաշում, որի համաձայն ցլամարտը կընդգրկվի Իսպանիայի մշակութային ժառանգության ցուցակում։ Դա նշանակում է, որ այդ ավանդույթը հավանաբար նորից կվերադառնա Կատալոնիա։
Կատալոնիայում վերջին ցլամարտը կայացել էր 2011թ.։
«Մշակութային ժառանգության անվտանգության» մասին փաստաթուղթը հավանություն է ստացել Իսպանիայի խորհրդարանի ստորին պալատի մշակույթի հանձնաժողովի կողմից եւ փոխանցվել էր Սենատ հետագա քննարկման համար։
Ինչպես գրում է La Vanguardia-ն, ընդդիմադիր գործիչներից գրեթե ոչ ոք չի հավատում, որ օրենքը ցլամարտը նորից կվերադարձնի Կատալոնիա միայն այն փաստի հիման վրա, որ ցլամարտը մշակութային ժառանգություն է համարվում։ Հիշեցնենք, որ Կատալոնիան 2010թ. քվեարկել էր ցլամարտն արգելելու օգտին։





























