Sephora ընկերությունը քննադատության է ենթարկվել ամերիկացի գնորդների կողմից շրթներկի սկանդալային անվանման պատճառով։ Այս մասին գրում է The Daily Mail-ը։ Նորաձեւության ապրանքանիշը ԱՄՆ շուկայում առաջարկում է Քեթրին ֆոն Դրախենբերգի (հայտնի որպես Kat Von D)ստեղծած Underage Red շրթներկը։
Գնորդներին զայրացրել է Underage Red անունը, որը կարելի է թարգմանել որպես անչափահաս կարմիր, գրում է Gazeta-ն։ Համացանցում օգտատերերից մեկը հետաքրքրվել է, թե շրթներկից բացի սեռական հանցագործներին նվիրված ուրիշ ինչ ապրանքներ են արտադրվելու։





























