«ԱվտոՎԱԶ»-ի նոր մոդելի՝ Lada Kalina NFR ավտոմեքենայի արտադրությունը կմեկնարկի այս տարվա գարնան վերջին կամ ամռան սկզբին: Ընկերության ներկայացուցիչների փոխանցմամբ, նորույթի վաճառքը պետք է մեկնարկի գրեթե նույն ժամանակահատվածում:

NFR վերծանվում է որպես need for race՝ «արագության ծարավ»: Ակնկալվում է, որ Lada Kalina-ի նոր տարբերակը 1.6 լիտր ծավալով 140 ձիաուժ հզորությամբ շարժիչ կունենա, արդիականացված արգելակման համակարգ, ինչպես նաեւ 17 մատնաչափանոց անիվներ:

Ենթադրաբար, մոդելի առավելագույն արագությունը կկազմի 207 կմ/ժ, իսկ մինչեւ 100 կմ/ժ արագություն այն կկարողանա զարգացնել 8.9 վայրկյանում: