Մոնտանա նահանգի համալսարանի գիտնականներն ուսումնասիրել են Յելոուսթոունի ազգային պարկի Վաղորդյան փառքի լճի աղբյուրը եւ պարզել, որ տաք աղբյուրը փոխել է մուգ կապույտ գույնը՝ վերածվելով դեղնա-կանաչավունի:
Ամեն տարի Յելոուսթոունի ազգային պարկ շուրջ 3 մլն զբոսաշրջիկ է այցելում: Ավանդույթի համաձայն, նրանց մեծ մասը մետաղադրամ է նետում լիճ: «Իմ մոլորակը» պարբերականի փոխանցմամբ, դեռեւս 1940 թվականին տաք աղբյուրը մուգ կապույտ է եղել:
1950 թվականի ջրի գույնը սկսել է փոխվել, իսկ պատճառը ջրամբարի աղտոտումն է: Բացի մետաղադրամներից, զբոսաշրջիկներն այնտեղ նաեւ աղբ եւ քարեր են նետում, ինչի հետեւանքով ջրի ջերմաստիճանը նվազում է: Արդյունքում ֆոտոսինթեզավորող միկրոօրգանիզմների համար համար կենսապայմաններ են ստեղծվել, որոնք, գիտնականների համոզմամբ, նախկինում ջրամբարում գոյություն չեն ունեցել:
Մոնտանայի համալսարանի գիտնականները հավաքել են այդ աղբյուրի կենսաբանական եւ քիմիական տվյալները եւ մաթեմատիկական մոդել ստեղծել, որը թույլ է տալիս հասկանալ, թե ջրամբարն ինչպիսի տեսք ունի գարնանը եւ ինչ տեսք է ունեցել աղտոտումից առաջ: Այդպիսով, նրանք ստացել են Վաղորդյան փառքի լճի պատկերը՝ ապշեցուցիչ կապույտ ջրով, որը զբոսաշրջիկները կարող էին տեսնել կես դար առաջ:





























