Օրերս Ցրիֆին քաղաքում անց է կացվել Իսրայելի կարվինգի մրցաշարը, որի կազմակերպիչը «Taste of peace» խոհարարական կազմակերպության ղեկավար, շեֆ-խոհարար Սարգիս Հակոբյանն է՝ Յաֆֆա քաղաքից:
«Նոյան տապան» մշակութային կենտրոնի մամուլի քարտուղար Մենդել Կորսունսկիի փոխանցմամբ, «Taste of peace» կազմակերպությունը գործում է հավասարության սկզբունքով՝ իր գործունեության մեջ ներառելով մարդկանց՝ անկախ դավանական եւ ազգային պատկանելիությունից: Մրցաշարը կազմակերպելու գործում Սարգիս Հակոբյանին իր ակտիվ աջակցությունն են ցուցաբերել Ռազ Կեդարը եւ «Ort» խոհարարական մասնագիտացված դպրոցը: Մրցաշարի մասնակիցների թվում էին նաեւ հայտնի իսրայելական շեֆ-խոհարարներ:
Մրցաշարում երկրորդ պատվավոր տեղը զբաղեցրել է Սահակ Դանիելյանը:





























