ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել` «Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու նպատակով վերապատրաստում իրականացնելող կազմակերպություններին երաշխավորելու մասին»:
Համաձայն հրամանի` վերապատրաստումներ իրականացնելու համար երաշխավորվել են հետեւյալ կազմակերպությունները` «Ուսուցման ազգային հիմնադրամ», «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ, «Մանկավարժական նախաձեռնություն» հայկական ասոցիացիա» ՀԿ, «Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան», «Մաստեր Սթայլ» ՍՊԸ:





























