Ոստիկանությունը Մեխիկոյի օդանավակայանում երեք տղամարդու է ձերբակալել, որոնց ոտքերն անբնական ուռած են եղել, հաղորդում է Agence France-Presse-ը:

Նրանց խուզարկելիս պարզվել է, որ տղամարդիկ իրենց մարմնի վրա 2,8 մլն պեսո (մոտ 182 հազար դոլար) են թաքցրել: Փողի մի մասը եղել է նրանց գուլպաներում, իսկ հիմնական մասը կպչուն ժապավենով ամրացված է եղել ոտքերին: Բոլոր երեք տղամարդիկ Մեխիկո են ժամանել Մոնտերեյ քաղաքից, հաղորդում է Gazeta-ն:

Ոստիկանությունն առգրավել է փողը, իսկ տղամարդկանց կալանավորել են: