Valio կաթնամթերքում հակաբիոտիկներ են հայտնաբերել: Ֆիննական ընկերությունն արդեն խոստովանել է դրանց առկայությունը: Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով «Ռոսսելխոզնադզոր»-ի մամուլի ծառայությանը:

«Ռոսսելխոզնադզոր»-ը պարզաբանել է, որ իրենց լաբորատորիայում անցկացված թեստերի արդյունքում հակաբիոտիկների առկայությունն ավելին է եղել, քան Ֆինլանդիայի լաբորատորիաներում անցկացված թեստերն են ցույց տվել:

2014 թվականի հոկտեմբերին «Ռոսսելխոզնադզոր»-ն արգելել էր Valio-ի կաթնամթերքի վաճառքը, քանի որ արտադրանքում տետրացիկլին հակաբիոտիկ էր հայտնաբերվել: