Եվրամիության հետ Ադրբեջանի համագործակցության մեջ շահերը պետք է մեկտեղված լինեն արժեքների հետ։ Այդ մասին մարտի 18-ին հայտարարել է ԵՄ հարեւանության եւ ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը՝ «Եվրանեսթի» խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում։

«Մենք գաղափարներ ենք ակնկալում մեր գործընկերներից այդ ուղղությամբ եւ մեր հարաբերությունների զարգացման բազում առավելություններ ենք տեսնում՝ նոր փաստաթղթի հիման վրա, որը պատրադիր ուժ կունենա եւ կպարփակի մեր փոխհարաբերությունների բոլոր ասպեկտները»,- ասել է Հանը։

Նա կրկնել է Եվրամիության հույսերը, թե հնարավոր կլինի նոր շունչ հաղորդել Ռուսաստանը շրջանցող Հարավային գազային միջանցքին։ «Դրա հաջողությունը կախված էկայուն, անվտանգ եւ բարգավաճ Ադրբեջանից»,- նշել է նա։