Եվրախորհրդարանի անդամները ուղղակիորեն չեն պատասխանել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչության տեղաշարժի իրավունքի մասին հարցին։
ԵՄ պատգամավորները նախընտրեցին չմեկնաբանել Երեւանից Ստեփանակերտ չվերթներ իրականացնելու դեպքում քաղաքացիական ինքնաթիռները խոցելու մասին Բաքվի հնչեցրած սպառնալիքները։
Նշենք, որ եվրախորհրդարանականները եւ Արեւելյան գործընկերության անդամ երկրների նրանց գործընկերները (Ադրբեջանցի բացի) հավաքվել են Երեւանում մարտի 17-18-ը «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովին մասնակցելու համար։
Վեհաժողովը համանախագահ Հեյդի Հաուտալան (Ֆինլանդիա) նշեց, որ «Եվրանեսթը» իրավասու չէ միջնորդել Ղարաբաղյան բանակցությունների հարցում։ Դրա մանդատը պատկանում է ԵԱՀԿ Մինսկի խմբին։
«Միակ բանը, որ մենք կարող ենք ասել, դա այն է, որ ցանկանում ենք երկու երկրների միջեւ առաջընթաց տեսնել»,- հայտարարեց նա։





























