Երեւան քաղաքի Նոր Նորքի 1-ին զանգվածում՝ Գայի պողոտայի եւ Լվովյան փողոցի հատման տարածքին հարակից նորակառույց զբոսայգին անվանակոչվելու է Արցախյան պատերազմի մասնակից, ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի անվամբ։

Երեւան քաղաքի ավագանու 5-րդ նստաշրջանի 2-րդ նիստում, ավագանու անդամները միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն են տվել որոշմանը: