Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Երեւան կատարվելիք այցի օրը դեռ մնում է օրակարգում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի Մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է «Ռիա Նովոստի»-ն։

«Նախագահ Պուտինի՝  Երեւան  կատարվելիք այցելության հարցը մնում է օրակարգում։ Հարցը դեռեւս քննարկվում է։ Այն բանից հետո, երբ այցի օրը կհստակեցվի եւ կհաստատվի, մենք այդ մասին անմիջապես տեղյակ կպահենք»,- հայտարարել է Պեսկովը։