Ռուսաստանում կոմունիստները Հաղթանակի օրվա կապակցությամբ պետության տարբեր շրջաններում Իոսիֆ Ստալինի առնվազն 15արձան կտեղադրեն։ Այս մասին «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանի եթերում հայտարարել է ՌԴ Կոմունիստական կուսակցության իրավաբանական ծառայության ղեկավար Վադիմ Սոլովյովը։
Նրա կարծիքով՝ «պետք է արժանին մատուցել Գերագույն հրամանատար եւ գեներալիսիմուս ընկեր Ստալինին Հաղթանակում ունեցած դերի համար», գրում է Lenta-ն։
Սոլովյովի խոսքով՝ Հյուսիսային Օսիայում, Յակուտիայում եւ Լիպեցկում արձանի տեղադրման հարցը գործնականում որոշված է։
ՌԴ նախագահին կից Քաղաքացիական հասարակության զարգացման եւ մարդու իրավունքների պաշտպանության խորհուրդը քննադատել է այդ նախաձեռնությունը։





























