«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ստորաբաժանումներից մեկի գրոհային Աբու Վահիբի՝ շաուրմա հիշեցնող զինվորական համազգեստը ծաղրի առարկա է դարձել համացանցում։ Վահիբին ծաղրող կոլաժը համացանցում հրապարակել են ԻՊ-ի դեմ պայքարող ակտիվիստները։ Նկարի ձախ կողմը կրակի մոտ տապակվող շաուրմա է պատկերում, իսկ աջ կողմում Վահիբն է՝ շագանակագույն համազգեստով։ Օգտատերերը նշել են գրոհայինի համազգեստի եւ արաբական ազգային ուտեստի նմանությունը, գրում է Lenta-ն։
Al Arabia-ն հաղորդում է, որ 28-ամյա Վահիբի նոր լուսանկարները շարունակում են հայտնվել համացանցում՝ չնայած այն հանգամանքին, որ նրա գլխի համար կես մլն դոլար են խոստացել։





























