Լիբանանում Թուրքիայի դեսպանը հայ ցուցարարների կազմակերպած բողոքի ակցիայի պատճառով ժամանակավորապես արգելափակված է մնացել Բեյրութի կինոթատրոնում։ Ինչպես գրում է լիբանանյան The Daily Star-ը, ՀՅԴ շուրջ 60 ցուցարար Հայոց ցեղասպանության ճանաչման կարգախոսներ են վանկարկել։

Անվտանգության ուժերը արգելափակել են ABC Ashrafieh's Grand Cinema կինոթատրոնի մուտքը, որպեսզի կանխեն ցուցարարների հետ բախումը։ Թուրք դեսպան Սուլեյման Ինան Օզ Յըլդըզը կինոթատրոնում դիտում էր Son Mektup ֆիլմը, որը պատմում է Գալիպոլիի ճակատամարտի ժամանակ թուրք օդաչու Սալիհ Էքրեմի սիրո պատմությունը։

Ցուցարարներից մեկը թերթին պատմել է, որ իրենք ցույցի են դուրս եկել, քանի որ Թուրքիան փորձում է հանրության ուշադրությունը շեղել Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումներից։