Եվրոպացի գործընկերների հետ համագործակցությունը շատ կարեւոր է հայ պատգամավորների համար։ Այս մասին մարտի 19-ին Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 15-րդ նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը։

«Մենք ուրախ կլինենք հետագայում զարգացնել եւ ամրապնդել ԵՄ գործընկերների հետ մեր հարաբերությունները՝ լավագույն օրենսդրական փորձը փոխառելու նպատակով»,- ասել է Սահակյանը։

Նա նշել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում գործող բանաձեւերի տեսքով Եվրախորհրդարանի ցուցաբերած աջակցությունը։