Բրիտանացի դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր եւ սցենարիստ Արմանդո Իանուչչին մտադիր է Իոսիֆ Ստալինի մասին ֆիլմ նկարահանել: Այս մասին գրում է The Hollywood Reporter-ը:

Ժամանակակից բրիտանական հեռուստատեսային գլխավոր երգիծաբանը՝ ներգաղթյալ հորից ժառանգած անսովոր ազգանվամբ շոտլանդացին, Ստալինի մասին ֆիլմ նկարահանելու մտադրության մասին տեղեկացրել է Լոնդոնի Կինոյի բրիտանական ինստիտուտում կայացած միջոցառման ժամանակ:

Ըստ Informing-ի, պրոդյուսերն առայժմ տեղեկացրել է միայն, որ իր գաղափարը կիրականացնի ֆիլմի, այլ ոչ հեռուստանախագծի տեսքով: Նա հստակեցրել է, որ աշխատանքները դեռեւս ծրագրման փուլում են եւ ոչ մի մանրամասն բացահայտել չի կարող:

Հավելենք, որ Արմանդո Իանուչչին կրթություն է ստացել Օքսֆորդում, սակայն ավարտին չհասցնելով գրականության գծով գիտական աշխատանքը՝ թողել է համալսարանն ու սկսել որպես պրոդյուսեր աշխատել BBC-ում: