Հայաստանը պահպանում է համատեղ աշխատանքը Եվրամիության հետ։ Այս մասին մարտի 19-ին Երեւանում Հայաստան-Եվրամիություն միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանը։

ԵՄ-ն, ըստ նրա, շարունակում է մնալ Հայաստանի կարեւորագույն գործընկերը մարդու իրավունքների եւ ժողովրդավարական հաստատությունների զարգացման, կոռուպցիայի դեմ պայքարի եւ առեւտրի ու ներդրումների ծավաների ավելացման հրապուրիչ մթնոլորտի ստեղծման գործում։

«Ընդամենը երկու օր առաջ մենք ավարտեցինք մեր ապագա հարաբերությունների նոր իրավական ձեւաչափի քննարկումները։ Ընդհանուր առմամբ, վերջին օրերին մենք հագեցած օրակարգով աշխատել ենք մեր եվրոպացի գործընկերների հետ»,- ասել է նա։