«Մենք երբեք չենք ների նրան. նա թուրքացրեց մեզ համար այդքան սուրբ մեր հայրենի հողը». սրանք խոսքեր են, որոնք շատ հաճախ կարելի է լսել Աջարիայի հասարակ բնակիչների շուրթերից` ուղղված Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հասցեին: Եվ իսկապես, երբ խորամուխ ես լինում այն ամենի մեջ, որը կատարվել է Վրաստանում եւ մասնավորապես Աջարիայում վերջին 10 տարիների ընթացքում, ապա հասկանալի է դառնում այն վերաբերմունքը, որը ներկայումս ձեւավորվել է Աջարիայի բնակչության մեծ մասի մոտ Միխայիլ Սահակաշվիլիի անձի նկատմամբ:

Իսկ ի՞նչ արեց Սահակաշվիլին: Վարդերի հեղափոխությունից հետո գալով իշխանության` նա ամբողջ թափով բացեց վրացական դարպասները թուրքական եւ ադրբեջանական ներդրումային հոսքերի համար: Եվ ի՞նչ է սա Թուրքիայի համար: Միթե սա պատմական հնարավորություն չէ` իրականացնելու «պան» մասնիկով համեմված իր վաղեմի երազանքները: Իհարկե սա`վրացական իշխանությունների անհեռատես քաղաքականության շնորհիվ ստեղծված հնարավորություն է, որի իրականցմանն էլամբողջ ուժովլծվել էԹուրքիան:

Այն ժամանակ, երբ Աջարիայի ղեկին կանգնած էր Ասլան Աբաշիձեն, թուրքական կապիտալի ներկայությունը Աջարիայում շատ չնչին էր, քանզի նա հստակ պատկերացում ուներ այն մասին, թե ինչի կարող է հանգեցնել թուրքական տնտեսական էքսպանսիան: Սակայն պատմական դառը փորձը հաշվի առնող Աբաշիձեն 2004 թվականից հետո այլեւս իշխանության ղեկին չէր գտնվում, իսկ Վրաստանում իշխանության եկած նոր դեմքերն էլ իրենց հետբերեցինխաղի իրենց կանոնները:

Եվ ի՞նչ եղավ արդյունքում: Արդյունքում եղավ այն, որ 2014 թվականի դրությամբ վերջին 15 տարվա կտրվածքով, թուրքական ներդրումների թիվը Վրաստանում հասավ 1.4 մլրդ դոլարի, որը ընդհանուր ներդրումների 16 %-ն էր կազմում, իսկ ադրբեջանական ներդրումները հատեցին 1 միլիարդի սահմանը: Փոքր Վրաստանի համար սրանք իրոք, որ բավականին լուրջ ցուցանիշներ են: Անկեղծության համար նաեւ պետք է նշել, որ այդ ամենին նպաստեց 2008 թվականի ռուս-վրացական պատերազմը, որը վրացական շուկայից դուրս մղեց Ռուսաստանին, իսկ այդ վակումն էլ փայլուն կերպով լրացրեցին Թուրքիան ու Ադրբեջանը, որոնք իրենց հերթին Վրաստանումարտասահամանյան ներդրումների քանակով զբաղեցրեցին առաջին եւ երկրորդ հորիզոնականները համապատասխանաբար:

Երբ հետեւում ես թուրքական ներդրումների աշխարհագրությանը, ապա միանգամից աչք է զարնում այն, որ թուրքական ներդրումների առյուծի մասը բաժին է հասնում Աջարիայի ինքնավար հանրապետությանն ու Սամցխե-Ջավախեթիին: Եվ ի՞նչ գաղտնի նպատակ է հետպնդում սա, եթե հաշվի առնենք նաեւ այն հանգամանքը, որ մյուս կողմից էլ Ադրբեջանն է իր ներդրումների հսկայական մասը հատկացնում իրեն սահմանակից Քվեմո-Քարթլի մարզին: Այս ամենի նպատակը մեկն է` տնտեսապես կուլ տալ Վրաստանի հարավը: Հենց այս համատեքստում էլ պետք է դիտարկենք նաեւ այն իրողությունը, որ հենց վերը նշած տարածքներն էլ հանդիսանում են այն էներգետիկ եւ տրանսպորտային միջանցքը, որը կապում է Ադրբեջանը Թուրքիային: Այստեղով են անցնում, Բաքու-Թբիլիսի-Ջեյհան, Բաքու-Սուպսա նավթամուղերն ու Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղը: Շուտով այստեղով կանցնի Բաքու-Ախալքալաք-Կարս երկաթուղին: Մի քանի ամիս առաջ Ջավախքում շահագործման հանձնվեց Փարվանայի ՀԷԿ-ը, որի կառուցման համար ծախսված 200 մլն դոլար գումարը ամբողջովին թուրքական էին, իսկ այդտեղից ստացվեղ էլեկտրաէներգիայի մի մասն էլ կտրվի Թուրքիային: Եվ ահա մի քանի օր առաջ էլ Կարսում տեղի ունեցավ Տրանսանատոլիական գազամուղի հիմնարկեքի արարողությունը, որը կրկին կանցնի Վրաստանի տարածքով:

Վերը թվարկած այս նախագծերում Թուրքիայի համար գլխավոր մտահոգությունը միշտ էլ հանդիսացել է այն փաստը, որ այդ միջանցքը, որը կապում է Ադրբեջանը Թուրքիային որոշ չափով բնակեցված է հայերով: Ի՞նչ անել այս պարագայում: Եթե Թուրքիային մնար, թե ինչ պիտի անել, ապա պարզից էլ պարզ  է, թե ինչ կաներ: Կօգտագործեր իր փորձված, դարերով մշակված եւ մեկ դար առաջ երիտթուրքերի կողմից փայլուն կերպով իրականացված տարբերակը, քանզի չկա մարդ, չկա նաեւ խնդիր: Սակայն 21-րդ դարում նման բան կազմակերպելու դժվարությունների եւ ինչու չէ նաեւ անհնարինության հետ կապված, Թուրքիան մշակել եւ փորձում է իրականացնել մեկ` այլ շատ հեռանկարային եւ խորամանկ ծրագիր: Նա անընդհատ բարձրացնում է մինչեւ 1944 թվականը Սամցխե-Ջավախեթիում ապրող մեսխեթցի թուրքերի ռեպատրիացիայի հարցը: 1944 թվականին խորհրդային իշխանությունների կողմից մոտ 70000 մեսխեթցի թուրքեր տեղահանվեցին եւ տեղափոխվեցին Միջին Ասիա: Իսկ այսօր Թուրքիան ամեն հարմար առիթ օգտագործում էբարձրացնելու նրանց վերաբնակեցման հարցը` հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ Վրաստանը Եվրոխորհուրդ մտնելու ժամանակ պարտավորվել է լուծում տալ այդ հարցին: Իրոք, շատ հավակնոտ ծրագիր Թուրքիայի կողմից: Վերաբնակեցնել թուրքերին հայաբնակ շրջաններում, եւ այդ կերպ մեծացնելով իրենց ազդեցությունը, չեզոքացնել նաեւ հայկական արգելապատնեշը:

Բավականին մեծ թափ հավաքած տնտեսական էքսպանսիայի պայմաններում, մեծ ծավալներ է ստանում նաեւ մշակութային, կրոնական եւ կրթական էքսպանսիան: Բոլորիս էլ քաջ հայտնի է վերջին շրջանում աղմուկ հանած Բաթումիի Ազիզիե մզկիթի վերակառուցման շուրջ առաջացած վեճերը: Վրաստանի հարավում հարյուրավոր մզկիթների առկայության պայմաններում էլ Թուրքիան ջանք չի խնայում, նույնիսկ փոքր հնարավորությունն օգտագործել մեկ մզկիթ ավելին ունենալու համար: Վերջին մի քանի տարիների համար միայն Աջարիայում մեդրեսեներ, մինարեթներ եւ մզկիթներ կառուցելու համար թուրքական կառավարությունը հատակցրել է շուրջ 800 մլն դոլար: Դե իսկ թուրքական կրթական էքսպանսիայի ակունքներում էլ կանգնած է թուրքական գորշ կարդինալ Ֆեթյուլահ Գյուլենը, որի գումարներով տասնյակ մահմեդական ուղղվածությամբ դպրոցներ եւ համալսարաններ են բացվում նաեւ Աջարիայում: Փաստեր, որոնք չափազանց մտահոգիչ են:

Վերը նշած տնտեսական, կրթական եւ կրոնական գործոններն ու թուրք բնակչության այն մեծ հոսքը, որը նկատվում է Աջարիայում վերջին 10-ամյակում մոտ ժամանակներս կարող է հանգեցնել նրան, որ դրանք Թուրքիայի ձեռքում դառնան Վրաստանի վրա ազդելու շատ ազդեցիկ քաղաքական լծակ: Բայց սա կլինի ամեներջանիկ սցենարը Վրաստանի համար, եթե Թուրքիան միայն քաղաքական լծակներով սահմանափակվի: Քանզի եթե ամեն ինչ գնա այս տեմպերով, ապա որոշ ժամանակ անց Վրաստանի հարավը մեծամասամբ կլինի թուրքաբնակ: Իսկ թե ի՞նչ աղետալի հետեւանքների կարող է հանգեցնել դա, միայն մտածելը, մարդու մոտ սարսուռ է առաջացնում:

Բոլորս էլ լավ գիտենք, որ քրիստոնյա հայերն ու վրացիները հանդիսացել են որպես սեպ` խրված թյուրքախոս ժողովուրդների արանքում: Հանում ես այդ սեպը եւ թյուրքերը միավորվելով, հասնում են իրենց վաղեմի փափագած երազանքին: Իրականացվում է նրենց պանթուրքական ծրագիրը, ստեղծվում է Մեծ Թուրանը: Մինչեւ օրս թյուրքերին չի հաջողվել իրականացնել այդ ծրագիրը, քանզի հայերն ու վրացիներ այդ հնարավորությունը չեն տվել նրանց:

Իսկ հիմա ի՞նչ է ստացվում այսօր, թուրքական կողմի նկատմամբ Սահակաշվիլիի օրոք վրացական իշխանությունների կողմից որդեգրած քաղաքական գիծը, այսօր շարունակում են նաեւ նոր իշխանությունները, որոնք հրապուրվելով թուրքա-ադրբեջանական դոլարներով իրենց գիրկը լայն բացել են այն ամենի առաջ, ինչը թուրքական է: Առաջնորդվելով միայն «այսօր լավ է, թքած վաղվա վրա» կարգախոսով:

Թուրքերին եւ ադրբեջանցիներին անծանոթ մեկին, եթե ցույց տանք այս հոդվածը, որտեղ նա կընթերցի այն մասին, որ վրացական իշխանությունները քննադատվում են նրա համար, որ այդքան մեծ հնարավորություններ են ստեղծում թյուրքական ներդրումների համար, վստահ եմ, որ այդ ընթերցողը հոդվածն ամբողջությամբ նոնսենս կհամարի: Եվ դա ամբողջովին հասկանալի կլինի, քանզի մարդը ծանոթ չէ քոչվոր թուրք-օղուզների հոգեբանությանն ու տեղյակ չէ նրանց անցյալին: Եվ ցանկացած մարդու մոտ էլ նման պայմաններում հարց կծագի, թե ինչի չպետք է պետությունը խրախուսի օտարերկրյա ներդրումներն ու դրանցից ստացած եկամուտներով, էլ ավելի բարեկեցիկ դարձնի իր ժողովրդի կյանքը: Այո՛, այս ամենը ընդունելի եւ ընկալելի կլիներ այն ժամանակ, եթե այդ ներդրումը աներ շվեդը, ֆիննը կամ չեխը, բայց ոչ երբեք թուրքը: Որովհետեւ թուրքերի տնտեսական ներդրումը, դա զուտ ներդրում չէ, դա բառից բուն իմաստով տնտեսական էքսպանսիա է, որի հաջորդ փուլը կլինի քաղաքականը, իսկ այդ ամենի արդյունքը կհանգեցնի վերջնական կուլմինացիային` տարածքային էքսպանսիային: Էքսպանսիա, որի մասին մտածելով, քնում եւ արթնանում է յուրաքնաչյուր թուրք, քանզի հենց դպրոցական հասակից էլ թուրք մանուկներին դաստիարակում են այն հոգեբանությամբ, որ Աջարիան դա թուրքական հող է, որ այն ժամանակավորապես վերահսկվում է վրացիների կողմից: Եվ սա է պատճառը, որ հենց այդ դպրոցական մանկիկն էլ մի քանի տարի անց որպես արդեն հասուն թուրք այցելելում է Բաթում եւ գինովցած վիճակում վրացիների ներկայությամբ բարցրաձայն գոչում, որ ինքը թուրքական հողում է գտնվում:

Եվ իրոք, սա մի իրավիճակ է, որը ներկայում տիրում է Վրաստանում եւ եթե վրացական իշխանությունները չեն ցանկանում, որ հասարակ վրացին ամառային արձակուրդներին օտարերկրյա զբոսաշրջիկի կարգավիճակով այցելի Բաթում, ապա շուտափույտ կերպով պետք է սթափվեն եւդադարեցնեն իրենց կույր եւ անհեռատես համագործակցությունը Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, քանզի մի գեղեցիկ առավոտ կարթնանան առանց Աջարիայի:Իսկ թե ինչպիսի՞նկլինենթյուրքական բնակչությամբ հետզհետե լցվող վրացական մյուս տարածքների ճակատագրերը, ապա դա գուշակելու համար ամենեւին էլ պետք չէ մարգարե լինել:

Արմեն Գեւորգյան