Ոստիկանության Տաշիրի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Տաշիր քաղաքի Գետափնյա փողոցի տներից մեկից գողություն են կատարում:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը նշված փողոցի տներից մեկից բերման է ենթարկել 28-ամյա Գարուշ Ա.-ին, 25-ամյա Գուրգեն Պ.-ին եւ 28-ամյա Արտաշես Ա.-ին:
Պարզվել է, որ նախնական համաձայնության գալով՝ Գարուշ Ա.-ն սպասել է իր վարած «ՎԱԶ-21100» մակնիշի ավտոմեքենայում, Գուրգեն Պ.-ն՝ հսկել է տարածքը, իսկ Արտաշես Ա.-ն, խոհանոցի պատուհանի փեղկը բացելով՝ ապօրինի մտել է 64-ամյա Բորիս Ղ.-ի առանձնատուն եւ փորձել գողություն կատարել, սակայն դրսից լսելով ձայներ` դուրս է եկել հյուրասենյակի պատուհանից եւ դիմել փախուստի, որի ընթացքում էլ բռնվել են ոստիկանության ծառայողների կողմից:
Ավտոմեքենան տեղափոխվել է հատուկ պահպանման վայր:
Կատարվում է քննություն:





























